«Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա»․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա՝ բոլոր հնարավոր միջոցներով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իսրայելի վարչապետի աշխատակազմի խորհրդական Դմիտրի Գենդելմանը՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի հրապարակումը, թե Իսրայելի իշխանությունները ծրագրում են ցամաքային լայնածավալ գործողություն իրականացնել Գազայի հատվածում։
«Իսրայելը կձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները պատանդներին ազատելու համար և առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա, որպեսզի բոլոր առևանգվածները հնարավորինս շուտ տուն վերադառնան»,- ասել է Գենդելմանը։
Ըստ աղբյուրի՝ հրեական պետության ղեկավարությունը կարծում է, որ պաղեստինյան անկլավի զգալի մասի վերահսկումը թույլ կտա վերջնական հաղթանակի հասնել ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ։
Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել էր ռազմական գործողությունները Գազայում՝ օդային հարվածներ հասցնելով անկլավին։ Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել էր նրանով, որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկներից՝ նշելով, որ Գազայի հատվածում գործողության նպատակը բոլոր պատանդներին ազատելն է։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55