«Բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ». Արարատ Միրզոյան
![]() 629 Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 20:24 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԻԻՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում մասնավորապես ասել է. «Բարեկամ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ կայուն կերպով, ինչը մեր կառավարության տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Պարբերական արդյունավետ շփումներ ու փոխայցեր կան ոչ միայն մեր երկու նախարարությունների, այլ նաև բոլոր ճյուղային գերատեսչությունների միջև: ...2024 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն հինգ տարիների ցուցանիշը, և սա կարևոր արդյունք է: Այսօր մենք շարունակել ենք քննարկումը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 մլդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունների շուրջ։ Այդ համատեսքտում պետք է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորություները լրացվել են նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։ ... Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհային հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչներից է։ Գործընկերոջս հետ երկկողմ օրակարգային հարցեր քննարկելուն զուգահեռ, բնականաբար, անդրադարձել ենք նաև տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այսօրվա քննարկումների ընթացքում ներկայացրել եմ Ադրբեջանի հետ միջպետական սահմանի սահմանազատման, և, իհարկե, Խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացների վերաբերյալ վերջին զարգացումները: Վերստին ընդգծել եմ Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման գործում, ինչի կարևոր հանգրվաններից կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի՝ արդեն իսկ ամբողջությամբ համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Օգտվելով առիթից՝ երախտագիտությունս եմ հայտնում բարեկամ Իրանին՝ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը ողջունելու և ստորագրումը կարևորելու համար: Բազմիցս ընդգծել ենք, որ մենք բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ: Ինչպես և Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անքակտելիությունն ունի կենսական նշանակություն։ Այսօր հնարավորություն ունեցանք հանգամանալից քննարկել նաև միջազգային օրակարգի մի շարք այլ խնդիրներ։ Ես ընդգծել եմ Երևանի պատրաստակամությունը մեր ավանդը բերելու մեր այլ բարեկամ պետությունների և Իրանի միջև երկխոսությանը։ ...Պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը, այդ թվում նաև՝ որպես երկու քաղաքակրթությունների միջև ամուր կապի լավագույն դրսևորում, և բարձր է գնահատում երկու երկրների միջև սերտ փոխգործակցությունը»: |

Դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
770Երեկ, 17:00
Դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
328Երեկ, 16:00
«Անընդունելի և դատապարտելի է ՀՀ իշխանությունների անգործությունը»․ Արցախի ԱԺ
282Երեկ, 15:36
«Ավտոմեքենան երթևեկել է բարձր արագությամբ». մանրամասներ՝ Հրապարակում տեղի ունեցած վթարից
290Երեկ, 10:00
Թրամփն առաջարկել է մշակել նոր պայմանագիր հարձակողական զենքի կրճատման վերաբերյալ
827Երեկ, 00:00
Գողություն կատարած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)
42605.02.2026, 16:36
Հանցավոր խումբ է բացահայտվել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ
67304.02.2026, 14:36
«Հանդիպում՝ «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
54004.02.2026, 13:54
