Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը «ժամանակ է ձգում». #Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը «ժամանակ է ձգում» և փորձում է հետաձգել Ուկրաինայի հետ լիակատար հրադադարի հասնելը։ Ինչպես գրում է Politico-ն, Թրամփը, միաժամանակ հավելել է՝ դեռ հավատում է, որ Մոսկվան ցանկանում է վերջ դնել պատերազմին։
Նախօրեին ուկրաինական պատերազմի մասին էր խոսել նաև Զելենսկին. «Կարծում եմ, որ ամերիկյան կողմը ռուսների հետ խոսում է տարածքների մասին, մենք մտահոգված ենք, որ հենց ԱՄՆ-ն ազդեցություն ունենա Ռուսաստանի վրա, և ոչ թե հակառակը»,- նշել էր նա:
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի բավականաչափ ուժ, գործիքներ և պատժամիջոցներ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ազդելու և պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն Կիևը մտահոգված է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Ուկրաինայի մասին ինչ-որ բան՝ առանց Ուկրաինայի:
«Հասկանալի է, որ նրանք բարձրացնում են տարածքների հարցը: Եվ մեզ հետ տարածքների վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել: Նրանք գիտեն, որ դա ցավոտ հարց է»,- հավելել էր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն ընդգծել էր, որ ուկրաինական տարածքների հարցը եղել և մնում է ամենաբարդներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի գործընթացում։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55