Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են տարածաշրջանային, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգթոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Սիրիայի կառավարության հետ համագործակցելու կարևորությունը, վերահաստատել Սիրիայի կայունությունն ապահովելու և ահաբեկչության դեմ պայքարելու հարցում իրենց վճռականությունը»- նշված է տեքստում:
Ֆիդանը և Ռուբիոն քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող և տարածաշրջանային այլ հարցեր, այդ թվում՝ Գազայում մշտական զինադադարի անհրաժեշտությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության կարևոր պայման, ինչպես նաև երկու երկրների նախագահների այցերի նախապատրաստումն ու պաշտպանության ոլորտում համագործակցության խոչընդոտները վերացնելու հանձնառությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել լուծել խնդիրները՝ տեխնիկական բնույթի հանդիպումների միջոցով:
Քննարկվել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարին ուղղված ջանքերը, Թուրքիայի աջակցությունն ԱՄՆ-ի նախաձեռնություններին, Բոսնիայի և Հերցոգովինայի կայունությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ներկայում ընթացող խաղաղության գործընթացը:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55