Ի՞նչ է կատարվում «Հայաթ պրոջեքթի» և Ռուբեն Մխիթարյանի միջև․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի եւ «Հայաթ պրոջեքթի» հարաբերությունները լարվել են՝ ընտրությունների հողի վրա: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել և բենդից, և խմբի հիմնադիր Ռուբեն Մխիթարյանից: «Հայաթ պրոջեքթի» պրոդյուսեր Վահե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ասել՝ խորհուրդ տալով դիմել Ռուբեն Մխիթարյանին: Ակնհայտորեն չցանկացավ խոսել, թեև խոսելու բան կար: Իսկ Ռ. Մխիթարյանի շտաբից կտրուկ հերքեցին, թե՝ նման բան չկա. «Դուք կարող եք սոցցանցով նայել, տեսնել, որ առաջիկայում բոլոր համերգներն ուժի մեջ են, դրանք պարոն Մխիթարյանն է կազմակերպում, «Հայաթը» բնականոն հունի մեջ է, իսկ քարոզարշավներին՝ ի սկզբանե ասել ենք, որ «Հայաթ պրոջեքթը» չի ընդգրկվելու»։ Ավելի ուշ մեզ հետ կապվեց նաև Ռուբեն Մխիթարյանը և ասաց. «Կատարյալ սուտ է, «Հայաթ պրոջեքթը» պայմանագիր ունի իմ ՍՊԸ-ի հետ, որի տնօրենը ես եմ, շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը»:
Սակայն մեր աղբյուրն ասում է, որ խոսքը ոչ թե համերգները դադարեցնելու մասին է, այլ այն մասին, որ «Հայաթ պրոջեքթն» ամեն ինչ արել է, որ չառնչվի Գյումրիի ընտրություններին, չմասնակցի Ռուբեն Մխիթարյանի քարոզարշավին, մոտավորապես՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» տրամաբանությամբ: Բայց հավանաբար, այնուամենայնիվ, ինչ-որ ձևով շոշափվել է բենդի անունը և ապաքաղաքական երգիչ-երաժիշտներին դա դուր չի եկել և բախում է եղել խմբի հիմնադիր տնօրենի հետ:
Ուղղակի որոշել են կոնֆլիկտը ամեն կերպ պահել կուլիսներում՝ չբարձրաձայնել և իրենց հարաբերությունները պարզել միայն ընտրություններից հետո, որ Մխիթարյանին չվնասեն եւ չստացվի, որ իշխանական թելն են թելում»:

«Թակիր իմ դուռը» սերիալի դերասան Քերեմ Բյուրսինին կանչել են Թուրքիայի դատախազություն
129330.07.2026, 15:52
«Այնքան մեծամիտ է, որ իրեն թագուհի է անվանում»․ Ոսկան Սարգսյան
65829.07.2026, 15:42
Մահացել է «Գահերի խաղը» սերիալի դերասան Թոմ Չադբոնը
201029.07.2026, 13:39
«Կարգին տղա է, ով գիտի՝ թագուհուն ոնց պահի». Իվետա Մուկուչյանը՝ սիրելիի մասին
69529.07.2026, 11:36
«Աշխատանք եմ ինքս ինձ հետ տարել՝ ինչպիսի մայր եմ ուզում լինել». Իվետա Մուկուչյան
47829.07.2026, 11:18
Արայիկ Գաբաջյանը խոսել է Լիլիթ Հովհաննիսյանի հետ համագործակցության ավարտի պատճառի մասին (տեսանյութ)
86027.07.2026, 12:12
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը որոշել է պաշտոնապես հրաժարվել հոր ազգանունից
510623.07.2026, 23:46
Միխայիլ Գալուստյանը երկրորդ անգամ է ամուսնացել
377422.07.2026, 11:24