«Դեռ վաղ է դիտարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցը»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ դեռ վաղ է դիտարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցը, որոնք սահմանվել էին Ուկրաինայի վրա լայնամասշտաբ հարձակումից հետո։
«Մենք չենք պատրաստվում չեղարկել պատժամիջոցները, դեռևս շատ վաղ է խոսել այդ մասին: Վերջին հաշվով, պատժամիջոցները բացառապես կախված են միջազգային իրավունքին հետևելու՝ Ռուսաստանի ընտրությունից»,- ասել է Մակրոնը՝ Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո:
Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին նորանոր պայմաններ առաջադրելու և հրադադարի առաջարկներին չարձագանքելու մեջ։
«Ուկրաինան ԱՄՆ-ին հստակորեն հայտնել է իր համաձայնությունը 30-օրյա ամբողջական և անվերապահ հրադադարի հարցում՝ չնայած այն հանգամանքին, որ նա ագրեսիայի զոհ է դարձել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։ «Մենք ակնկալում ենք նույն պարտավորությունը Ռուսաստանից», հավելել է նա։
Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի մոտ 2 միլիարդ եվրոյի լրացուցիչ ռազմական օգնություն:
Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտնել է, որ լուրջ որոշումներ է ակնկալում հինգշաբթի Փարիզում Ուկրաինային աջակցող կոալիցիայի գագաթնաժողովից, որին, բացի Մակրոնից, կմասնակցեն նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Այժմ, իհարկե, ժամանակը չէ մեղմելու Ռուսաստանի վրա ճնշումը կամ թուլացնելու մեր միասնությունը հանուն խաղաղության»,- ասել է Զելենսկին։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55