«ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորում չի լինի՝ անգամ ուկրաինական հակամարտության ավարտից հետո»․ Ռյուտե

Անգամ ուկրաինական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում չի լինի, իրավիճակը կշարունակի լարված մնալ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է Reuters-ը։
«Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում չի լինի՝ նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո»,- ասել է ռազմական դաշինքի ղեկավարը։
Միաժամանակ Ռյուտեն հավելել է, որ Մոսկվան իրավունք չունի Հյուսիսատլանտյան դաշինքից պահանջելու հրաժարվել Ռուսաստանի սահմաններին մոտենալուց։ Նրա խոսքով՝ այս հարցը կապ չունի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների հետ և առանձին թեմա է։
Ավելի վաղ Ռյուտեն հայտարարել էր, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին՝ զինված հակամարտությունը դադարեցնելու նպատակով խաղաղ բանակցությունների ավարտից հետո։ Նա հավելել է, որ խոսքը կարճաժամկետ հեռանկարի մասին է, սակայն ապագայում Կիևի անդամակցության շուրջ իրավիճակը կարող է փոխվել։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55