«ՌԴ-ն ձգտում է ՀՀ-ի հետ համապարփակ հարաբերությունների»․ Զախարովա

Մեկնաբանելով ՌԴ -ի հետ հարաբերությունները բարելավելու՝ Հայաստանում շրջանառվող լուրերը,
մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե «անընդհատ չենք կարող լարվածության մասին խոսել ու լարվածություն պահել ՌԴ -ի հետ հարաբերություններում», ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մատնանշել է հարաբերությունների բարելավմանն ուղղված՝ երկու երկրների միջև իրականացվող գործնական աշխատանքը տարբեր ոլորտներում։
«Որպես հարևան երկրներ մենք միշտ հրաշալի հարաբերություններ ենք ունեցել ՀՀ-ի հետ, մեր շփումներն արհեստական չեն, այլ բնական, աշխարհագրական գործոններով պայմանավորված։ ՀՀ-ի նկատմամաբ մեր դիրքորոշումը հստակ է՝ ՌԴ-ն ձգտում է Հայաստանի ու նրա ժողովրդի հետ համապարփակ հարաբերությունների», նշել է Զախարովան։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե
չի կարծում, որ «կվերանայվի ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակը, ՀԱՊԿ-ը պետք է վերանայի իրեն», Զախարովան նշել է այս հարցում ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշման բացակայությունը, միաժամանակ շեշտելով, որ ինչպես ՀԱՊԿ-ի հարցում, այնպես էլ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հարցում ՀՀ-ն պետք է հայտնի իր պաշտոնական դիքորշումը։
«ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցումը փոխբացառող, իրարամերժ բաներ են՝ զուտ կոնկրետ պարամետրերով՝ առանց գաղափարական կամ քաղաքական ենթատեքստի», նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55