Փարիզում մեկնարկել է Ուկրաինայի անվտանգությանը նվիրված ԵՄ գագաթնաժողովը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հյուրընկալում է եվրոպական ղեկավարներին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հաղորդում է France24 պարբերականը
Գագաթնաժողովում կքննարկվի Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու հարցը՝ Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարից առաջ։
Գագաթնաժողովից առաջ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումից առաջ X սոցիալական հարթակում ԵԽ ղեկավար Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Ուկրաինային «արդար և տևական խաղաղության» հասնելու հարցում օգնելու լավագույն միջոցը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումն է՝ նշելով, որ մարտի 27-ին ինքն այդ ուղերձը կփոխանցի ԵՄ ղեկավարներին։
Սա, այսպես կոչված, «կամեցողների կոալիցիայի» երրորդ գագաթնաժողովն է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նախաձեռնությամբ, որի նպատակն է քննարկել Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը, ինչպես նաև այն դերը, որ Կիևի դաշնակիցներն ապագայում պետք է ունենան՝ հրադադարի դեպքում Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման գործում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Telegram-ի իր ալիքում մեկնաբանելով գագաթնաժողովի մեկնարկը, նշել է. «Եվրոպան գիտի՝ ինչպես պաշտպանվել, մենք պետք է դա ապացուցենք»։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55