Ապրիլի 11-ին կքննարկվի Ուկրաինային տրամադրվող արևմտյան ռազմական օգնության ավելացման հարցը

Ապրիլի 11-ին կայանալիք «Ռամշտեյնի» հանդիպման ընթացքում կքննարկվի Ուկրաինային տրամադրվող արևմտյան ռազմական օգնության ավելացման հարցը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ընդգծելով, որ հիմնական նպատակն Ուկրաինային մարտերը շարունակելու հնարավորություն տալն է։
«Մենք պետք է ուժեղացնենք մեր աջակցությունն Ուկրաինային, որպեսզի նա կարողանա շարունակել պաշտպանել իրեն»,- ասել է Սթարմերը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիայի մասնակցությունն Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման ղեկավարման գործին առանցքային քայլ կլինի ռազմական օգնության մեծացման համար։
Սթարմերը նշել է, որ Ուկրաինային աջակցությունը շարունակվում է՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու և նրան լուրջ բանակցությունների ստիպելու համար։ Նա նաև նշել է, որ դաշնակից երկրների կոալիցիան կաշխատի խաղաղություն ապահովելու ուղղությամբ, բայց՝ ուժի օգտագործումը կիրառելով որպես խաղաղության հասնելու գործիքներից մեկը։
«Մենք պատրաստ ենք աջակցելու խաղաղ համաձայնագրի իրականացմանը, ինչպիսին էլ որ այն լինի, և կշարունակենք ապահովել Ուկրաինայի անվտանգությունն»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Այս ամսվա սկզբին Բրյուսելում տեղի ունեցավ «Ռամշտեյնի» ձևաչափի 26-րդ հանդիպումը։ Առաջին անգամն էր, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հանդիպումը նախագահում էր Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը, այլ ոչ թե Փենթագոնի ղեկավարը:

«Նվիրյալ բուժաշխատողները մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին իրենց հերոսական առաքելությունը»․ Տիգրան Աբրահամյան
9601:06
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով
8700:42
«Չի կարելի ասել՝ «քանի որ այսօր հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է»»․ Տեր Հեթում քահանա
10000:30
«Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15600:13
«Ծինփինն ու Թրամփն արդյո՞ք եկել են որևէ երկարաժամկետ համաձայնության»․ Հակոբ Բադալյան
83Երեկ, 23:36
«Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան
85Երեկ, 22:30
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով
107Երեկ, 21:42
«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է
97Երեկ, 20:42