Իսրայելը նախազգուշացրել է Բեյրութում սպասվող ավիահարվածի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է Բեյրութում գտնվող «Հըզբոլլահի» թիրախին ուղղված սպասվող ավիահարվածի մասին և տեղի բնակիչներին կոչ է արել լքել տարածքը: Այս մասին X սոցիալական հարթակում հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրայը:
«Զգուշացում բոլորին, ովքեր գտնվում են կարմիրով նշված շենքում կամ դրա շուրջ գտնվող շենքերում։ Դուք գտնվում եք «Հըզբոլլահին» պատկանող օբյեկտների մոտ», - գրել է խոսնակը՝ գրառմանը կցելով լուսանկար:
Նա բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել և առնվազն 300 մետր հեռանալ այն թիրախից, որին կհարվածեն իսրայելական ուժերը։
The Times of Israel-ը հիշեցնում է, որ սա առաջին նման նախազգուշացումն է 2024 թվականի նոյեմբերին Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր: Իսրայելի պաշտպանության բանակը վերջին անգամ հարվածներ էր հասցրել Բեյրութում գտնվող թիրախներին 2024 թվականի նոյեմբերի 27-ին՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55