Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա ԱՀՀ գագաթնաժողովում

Բաքվում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ապրիլի 1-ին ելույթ կունենա Ամերիկայի հայկական Համագումարի 2025թ.-ի գարնանային քարոզչական գագաթնաժողովում։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Համագումարի պաշտոնական էջում։
Ըստ աղբյուրի՝ նախագահ Դոնալդ Թրամփին անցյալ շաբաթ ուղարկված նամակում Համագումարն ընդգծել էր, որ «իսկական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել», և նախագահին հորդորել է՝ «օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ նրանց անհապաղ ազատությունն ապահովելու համար»:
Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը դատապարտել էր Բաքվում իր հոր դատական լսումների «թափանցիկության իսպառ բացակայությունը», որտեղ նա ապօրինի պահվում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից:
Համագումարի 2025թ․-ի գարնանային քարոզչական գագաթնաժողովը նախատեսված է մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը, և կներառի տեղեկատվական ճեպազրույցներ, պանելային քննարկումներ ու հանդիպումներ կոնգրեսականների հետ:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55