Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Սարիկ Մինասյանի գաղտնի շտաբում «երեխաները պարեն գը, երգեն գը, ներսն էլ ծնողներ են». պահակ

Սարիկ Մինասյանի գաղտնի շտաբում «երեխաները պարեն գը, երգեն գը, ներսն էլ ծնողներ են». պահակ
429
Կիրակի, 30 մարտի, 2025 թ., 18:36

Ինչպես արդեն հայտնել ենք, «ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Չալաբյանին թույլ չտվեցին ներս մտնել ՔՊ-ի գաղտնի շտաբ: Մուտքը հսկող կինը, ով ներկայացավ՝ որպես Կարինե Սարիբեկյան, պնդեց, թե դա իր սեփական տարածքն է, որը նախատեսված է երեխաների ժամանցի համար. «Ըստեղ երեխաները պարեն գը, երգեն գը, ուրախանան գը, դե՞մ եք երեխաների ուրախությանը»:
Երբ տարածքի ներսը նկարահանած լրագրողն ապացուցեց, որ ներսում հասուն մարդիկ են, կինը զայրացած պատասխանեց՝ երեխեքի ծնողներն են: