Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Տիկինը դու ես, ես աղջիկ եմ, ինձ օրիորդ ասա»․ Սարիկ Մինասյանի շտաբի պահակ

«Տիկինը դու ես, ես աղջիկ եմ, ինձ օրիորդ ասա»․ Սարիկ Մինասյանի շտաբի պահակ
274
Կիրակի, 30 մարտի, 2025 թ., 18:42

Ինչպես հայտնել ենք, ըստ «ՀայաՔվե»-ի ու այլ ԶԼՄ-ների, Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի թաղամասում գործում է ապօրինի շտաբ, որտեղ շեմին կանգնած կին-պահակը թույլ չտվեց ոչ ոքի մտնել: Երբ Ավետիք Չալաբյանն ու լրագրողուհին փորձեց նրան հանգստացնել՝ ասելով՝ լավ, տիկին ջան, կինն ավելի վրդովվեց. «Հա քու ըսածդ է, տիկիիիիին: Տիկինը դու եք, եղա՞վ քեզի, ես աղջիկ եմ, ընծի աղջիկ ըսա: Տիկինն ընծի համար վիրավորագան է»:
«Բայց մենք ի՞նչ իմանայինք»,- «արդարացավ» Ավետիք Չալաբյանը: