«ԱՄՆ-ն կոշտ պատասխան կստանա՝ Իրանում ապստամբություն հրահրելու դեպքում»․ Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին hայտարարել է՝ չի հավատում, որ ԱՄՆ-ն կարող է դիսից հարձակում գործել երկրի վրա, սակայն եթե Վաշինգթոնը փորձի ապստամբություն հրահրել Իսլամական Հանրապետության ներսում, կոշտ պատասխան կստանա:
«Նրանք սպառնում են վատ բան անել, բայց մենք չենք կարծում, և քիչ հավանական է, որ նրանք դրսից ինչ-որ հարձակում գործեն: Բայց եթե դա անեն, մեր պատասխանը կոշտ կլինի: Եթե հանկարծ որոշեն ապստամբություն հրահրել երկրի ներսում, Իրանի ժողովուրդն ինքը նրանց պատասխան կտա»,- ասել է Խամենեին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի հետ «վատ բաներ» տեղի կունենան, եթե նա հրաժարվի ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքից։ NBC News-ի հետ հարցազրույցում Թրամփը սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության չգան միջուկային գործարքի հետ կապված հարցում։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55