«ԱՄՆ-ն չի ստանա Գրենլանդիան»․ Գրենլանդիայի վարչապետ

Գրենլանդիայի նոր վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենն արձագանքել է Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան վերահսկելու վերաբերյալ հայտարարությանը:
«Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիան, սակայն ուզում եմ հստակ ընդգծել՝ դա չի լինի։ Մենք ինքներս ենք որոշում մեր ապագան»,- ասել է Նիլսենը։
Շաբաթ օրը NBC-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել էր՝ «Մենք կստանանք Գրենլանդիան,100 տոկոսով»։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ․ Վենսը, ով ժամանել էր կղզի, հայտարարել էր. «Մեր ուղերձը Դանիային հստակ է՝ դուք լավ չեք հոգ տարել Գրենլանդիայի ժողովրդի համար ու անտեսել եք անվտանգության հարցերը»։
Դանիայի արտգործնախարար Լարս Լյոքե Ռասմուսենը հակադարձել էր. «Մենք բաց ենք քննադատությունների համար, սակայն այն տոնը, որով դրանք ներկայացվում են, մեզ դուր չի գալիս։ Սա այն խոսելաձևը չէ, որով պետք է դիմել մտերիմ դաշնակիցներին, ես Դանիային ու ԱՄՆ-ին դեռևս համարում եմ մոտ դաշնակիցներ»,- ասել է Ռասմուսենը։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55