«Մեկը Լևոնին էր պատկերացնում իր կողքին, մյուսը՝ ավելի սիրուն աղջիկ, քան ես». Էվելինա Ստեփանյան

«Մեր՝ միասին լինելը դեռ ուսանողական տարիներից է սկսվել... Երբ իրեն տեսնում էի՝ հալվում էի, ինքը պատշաճ աղջկա կերպար է եղել ինձ համար»,- LIFEROOM-ի եթերում ասել է «Վերջին զանգը» սերիալից հայտնի դարձած դերասան Լևոն Մկրտչյանը։ Դերասանի անձնական կյանքն առավել բուռն քննարկվեց, երբ համացանցում հայտնվեցին նրա և սիրելիի՝ Էվելինա Ստեփանյանի համատեղ լուսանկարները։
«Երբ ձեր լուսանկարները հայտնվեցին համացանցում, շնորհավորելու փոխարեն սկսեցին էնպիսի բաներ գրել, որ ապշել կարելի է: Ինչպե՞ս կարելի է նայել երկու՝ իրար սիրող մարդու ու երջանկություն մաղթելու փոխարեն բացասական բաներ գրել: Ինչպե՞ս հաղթահարեցիք դա»,- դիմելով նրանց՝ հարցրեց հաղորդավարուհին: «Իրականում, ես իրեն չեմ թողնում կարդա էդ քոմենթները, որովհետև իմաստ չեմ գտնում, էական չեն»,- ասաց Լևոնը: «Լևոնը շատ հմայիչ տղամարդ է, բնական է, որ իրեն պիտի սիրահարվեն, սա հասկանում եմ ու հասկանում եմ նաև մարդկանց կտրուկ վերաբերմունքն իմ անձի շուրջ, որովհետև որևէ մեկը Լևոնին էր պատկերացնում իր կողքին, որևէ մեկը մտածում էր, որ եթե ինքը չէ, գոնե ուրիշ աղջիկ՝ գուցե բաց մազերով, գուցե ավելի սիրուն, քան ես եմ: Բայց գալիս է Էվան՝ տարօրինակ աչքերով աղջիկ: Բնականաբար, եթե ես գալիս եմ իրենց համոզմունքներին դեմ, դա պետք է շարժի իրենց զայրույթը ու տրամաբանական է իրենց պատասխանն ինձ»,- մեկնաբանել է Էվելինան:


«Թակիր իմ դուռը» սերիալի դերասան Քերեմ Բյուրսինին կանչել են Թուրքիայի դատախազություն
129330.07.2026, 15:52
«Այնքան մեծամիտ է, որ իրեն թագուհի է անվանում»․ Ոսկան Սարգսյան
65829.07.2026, 15:42
Մահացել է «Գահերի խաղը» սերիալի դերասան Թոմ Չադբոնը
201029.07.2026, 13:39
«Կարգին տղա է, ով գիտի՝ թագուհուն ոնց պահի». Իվետա Մուկուչյանը՝ սիրելիի մասին
69529.07.2026, 11:36
«Աշխատանք եմ ինքս ինձ հետ տարել՝ ինչպիսի մայր եմ ուզում լինել». Իվետա Մուկուչյան
47829.07.2026, 11:18
Արայիկ Գաբաջյանը խոսել է Լիլիթ Հովհաննիսյանի հետ համագործակցության ավարտի պատճառի մասին (տեսանյութ)
86027.07.2026, 12:12
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը որոշել է պաշտոնապես հրաժարվել հոր ազգանունից
510623.07.2026, 23:46
Միխայիլ Գալուստյանը երկրորդ անգամ է ամուսնացել
377422.07.2026, 11:24