ՃՈ տեսուչը կաշառք ստանալու համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ-ն, շորթմամբ պահանջված և ստացված կաշառքի համար, դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:
2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը):
2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել էր իրավասու դատարան:
2025 թվականի փետրվարի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը ապացուցված է համարել Ա.Պ-ի կողմից քրեորեն պատժելի արարքի կատարված լինելը և նրա մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և կայացրել է մեղադրական դատավճիռ. Ա.Պ-ի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկումը՝ 4 տարի ժամկետով: Դատավճռով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Պ-ի կողմից փաստացի անազատության մեջ գտնված ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի 10 ամիս 19 օր ժամկետով»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
221Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
32530.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
49628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
51428.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
51727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
46527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
39527.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
40327.10.2026, 10:12