«Մոսկվան դատապարտում է Թեհրանի դեմ ԱՄՆ սպառնալիքները»․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան տեղին չի համարում Թեհրանի դեմ ուժ կիրառելու Վաշինգթոնի սպառնալիքները և դատապարտում է նման մարտավարությունը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Սպառնալիքներն իսկապես առկա են, ինչպես և վերջնագրերը: Նման մեթոդները մենք դատապարտում ենք՝ համարելով իրանական կողմին սեփական կամքը պարտադրելու միջոց»,- ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ դա կարող է բարդացնել իրավիճակը և «առաջացնել հետևանքներ, որոնք ապագայում շատ ավելի մեծ ջանքեր կպահանջեն լարվածության հերթական օջախի և, Աստված մի արասցե, հակամարտության, բացահայտ հակամարտության վտանգը մեղմելու առումով։ Մերձավոր Արևելքում այդ հավանականությունն արդեն իսկ բավականին բարձր է»:
«Մենք այլընտրանքային ճանապարհ ենք առաջարկում»,- նշել է բարձրաստիճան դիվանագետը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն Իրանին սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով»՝ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չգալու դեպքում։ Նա նաև խոստացել էր, որ Իրանի հետ «վատ բաներ» կպատահեն, եթե նա ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա։

««Իսկական հայկական ընդդիմությունը» հերթական անգավ մտավ իր ամպլուայու մեջ»․ Հայկ Մարտիրոսյան
2214:18
«Չեմ հասկանում նորաթուխ երեսփոխանների հավակնոտ կեցվածքը»․ Մարգարիտ Եսայան
3714:06
«Մեկ ամսից աղետաբեր պատերազմ է լինելո՞ւ, թե՞ սովորական սուտ եք հայտնել»․ Աննա Գրիգորյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
5313:54
«Գիտեմ՝ որն է բռնաճնշումը․ երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ, գնաց ու երեք ամիս չեկավ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին (տեսանյութ)
6013:18
«Եթե Քըլըչի հետ այդքան ջերմ էին հարաբերությունները, ինչո՞ւ սահմանի բացման մասով չեք հասել համաձայնության». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5913:06
«Վեդին անտեր չէ․ իմ որոշումն է եղել հրաժարական տալը»․ Գարիկ Սարգսյան (տեսանյութ)
6912:48
«ՀՀ օրենսդիր մարմինը, ձևավորվելիք գործադիր իշխանությունը համարում եմ ոչ լեգիտիմ»․ Ռուբեն Մելիքյան
7212:30
«Վենդետա լինելու է՝ իրավական և քաղաքական իմաստով»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6612:12