Ռուսաստանը 3 ամսում ավելի քան 10000 կառավարվող ավիացիոն ռումբ է նետել Ուկրաինայի վրա

778
Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 00:55
2025 թվականի առաջին երեք ամսում ռուսական զորքերը 10577 կառավարվող ավիացիոն ռումբ (ԿԱՌ) են նետել Ուկրաինայի վրա, հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մարտին ռուսական բանակի ավիացիան ավելացրել է կառավարվող ավիացիոն ռումբերի օգտագործումը՝ մոտ 4800 (փետրվարին՝ 3370): 2025 թվականի ընդամենը երեք ամսում ռուսական մարտավարական ավիացիան 10577 ԿԱՌ է բաց թողել»,- ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ անցյալ տարի Ռուսաստանը Ուկրաինայի դեմ օգտագործել է մոտ 40 հազար կառավարվող ավիառումբ։
Բացի այդ, ըստ գերատեսչության, հրադադարի բանակցությունների ֆոնին մարտին փետրվարի համեմատ ավելացել է ռազմական բախումների թիվը՝ 4270՝ 3274-ի դիմաց։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
2018:24
Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար
4018:06
«Բավակա՛ն է ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
5516:36
«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
8413:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
8213:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
9312:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
10212:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
7711:42