Նեթանյահուի սկանդալային այցից առաջ Հունգարիան դուրս է գալիս ՄՔԴ-ից

Հունգարիայի արդարադատության նախարար Բենս Տուսսոնը դեսպանների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկիրը դուրս կգա Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ), հայտնում է «Ազատություն ռադիոկայան»-ը։
Որոշումն ընդունվել է մի քանի շաբաթ առաջ, սակայն կառավարությունն սպասում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքին այդ հարցում։ Szabad Europa-ի աղբյուրի համաձայն, այն բանից հետո, երբ Թրամփը փետրվարի 5-ին հայտարարեց ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանի հետ, Հունգարիայի կառավարությունը դա ընդունեց՝ որպես կանաչ լույս:
Դուրս գալու ընթացակարգը ենթադրում է բանաձևի նախագիծ ներկայացնել խորհրդարան, և եթե այն ընդունվի ձայների մեծամասնությամբ, ապա պաշտոնապես կսկսվի ՄՔԴ-ից դուրս գալու գործընթացը:
Եվրոհանձնաժողովը հաստատել է, որ տեղեկություն է ստացել ՄՔԴ-ից դուրս գալու՝ Հունգարիայի մտադրության մասին, սակայն Հունգարիայի կառավարությունից պաշտոնական ծանուցում չի ստացել:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կժամանի Հունգարիա և այցով կմնա այնտեղ մինչև կիրակի առավոտ։
Նեթանյահուն կհանդիպի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ով նոյեմբերին մերժել էր Միջազգային քրեական դատարանի՝ Իսրայելի վարչապետին ձերբակալելու որոշումը Գազայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։
Քանի որ Հունգարիան ՄՔԴ-ի անդամ է, նա պարտավոր է ձերբակալել Նեթանյահուին, երբ նա մտնի իր տարածք։
Ինչպես հայտնի է, ՄՔԴ-ն նաև Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին ձերբակալության օրդեր է տվել՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար:

«Նոր ճանապարհը ներառում է Տիգրանաշենով անցնող հատվածը». Մանե Թանդիլյան
1120:30
Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
1420:24
«ՔՊ-ականներն ու ՀՅԴ-ականները վիճում են, թե ով է ավելի շատ բոլշևիկ». Միհրան Հակոբյան
4319:48
«2018-ից հետո ամենաբարձր ամբիոններից հնչող ամենասիրված թեզերից մեկն այն էր, թե ՀՀ-ում համակարգային կոռուպցիա այլևս չի լինելու». Մհեր Մելքոնյան
5019:36
«Եթե ՀՀ պետական շահը պաշտպանող ԱԳՆ լիներ, ինչպե՞ս կարձագանքեր Ալիևի հայատյաց ելույթին». Տաթևիկ Հայրապետյան
4919:12
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
6218:24
Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար
6018:06
«Բավակա՛ն է ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
6716:36