Քուվեյթը խոստում է տվել Իրանին` չդառնալ տարածք Իսրայելի ագրեսիայի համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չորեքշաբթի կեսօրին հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի էմիր Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ, հայտնում է Mehr-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում Ալ-Սաբահը հաստատել է, որ իր երկիրը գնահատում է Թեհրանի հետ իր բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Քուվեյթը թույլ չի տալիս և երբեք թույլ չի տա, որ իր տարածքից որևէ ագրեսիա իրականացվի այլ երկրի դեմ, քանի որ այդ դիրքորոշումը «խորապես ամրագրված է սահմանադրությամբ և անփոփոխ կմնա ցանկացած պարագայում»:
Ինչպես հաղորդում է իսրայելական i24NEWS հեռուստաալիքը, Սաուդյան Արաբիան, Կատարը և Քուվեյթը հրաժարվել են իրենց ավիաբազաները տրամադրել Իրանի վրա հնարավոր հարձակումների համար։ Երկուշաբթի առավոտյան Պարսից ծոցի երեք երկրներ գաղտնի ծանուցել են Թեհրանին, որ թույլ չեն տա ԱՄՆ-ին իրենց տարածքից ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։ Աղբյուրը նաև հաստատել է, որ Սաուդյան Արաբիան և Քուվեյթը հայտնել են իրանական կողմին, որ արգելքը վերաբերում է ոչ միայն հարվածներին, այլ նաև օժանդակ գործողություններին, այդ թվում՝ ցանկացած առաքելության ժամանակ ամերիկյան լիցքավորիչ ինքնաթիռների կամ հետախուզական ինքնաթիռների լիցքավորմանը:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55