Վրաստանի նախագահը ստորագրել է վիճահարույց օրենքը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը նման է ամերիկյան FARA օրենքին։ Փաստաթուղթը հրապարակվել է Վրաստանի Legislative Herald-ի պաշտոնական հարթակում։
Ավելի վաղ խորհրդարանն այն ընդունել էր երրորդ՝ վերջին ընթերցմամբ։ Նշվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 60-րդ օրը։
Նշենք, որ փետրվարի սկզբին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարեց, որ ընդունելու է օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի՝ FARA-ի (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) ճշգրիտ անալոգը։
Կուսակցության ղեկավարների խոսքով, իրենք ակնկալում են, որ նոր օրենքն ավելի արդյունավետ կլինի, քան անցյալ տարվա մայիսին ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ պայքարելու համար այն հասարակական կազմակերպությունների արտաքին ֆինանսավորման դեմ, որոնց իրական նպատակը երկրում հեղափոխական գործընթացներին աջակցելն է։
Վրացական օրենքը, ի տարբերություն ամերիկյանի, չի տարածվում ֆիզիկական անձանց վրա և ենթադրում է միայն տուգանքներ տարեկան եկամտահարկի հայտարարագիր չներկայացնելու համար։ Ամերիկյան օրենքը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում։
Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոն կհետևի նոր օրենքի կատարմանը։

Առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
5607:18
«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
9502:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
11200:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
12500:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
117Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
267Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
105Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
191Երեկ, 22:54