«Փորի կռիվն իրենցն է, մեր կռիվը Արցախ վերադառնալու մասին է»․ Մետաքսե Հակոբյան
![]() 327 Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 18:18 Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները կառավարությունում հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Արցախցիները հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Նշենք, որ մարտի 29-ին հրավիրած հանրահավաքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը պահանջագիր էր ներկայացրել Հայաստանի կառավարությանը։ Արցախցիները սպասում են, որ Հայաստանի կառավարությունը պետք է հաշվի առնի իրենց պահանջներն ու առաջարկությունները և, ըստ այդմ, ծրագրեր մշակի։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դրական սպասումներ չունի, թե կառավարությունը կբավարարի արցախցիների պահանջները։ «Սոցիալական հարցերի շուրջ մասնակի կարգավորումներով կփորձեն ՀՀ մեր հայրենակիցներին ցույց տալ, որ արցախցու կռիվը ոչ թե հայրենիքի կռիվ է, այլ փորի կռիվ է, ինչպես իրենք են սիրում ասել։ Բայց ես վստահեցնում եմ՝ անկախ իրենց որոշումից, այն պահանջները, որը դրվել են Ազատության հրապարակում մարտի 29-ին, այդ պահանջների հետևից մենք անդադար գնալու ենք։ Գլխավոր պահանջը կարմիր գծով գնում է՝ այս իշխանությունները պարտավոր են արժանապատիվ կեցության հնարավորություն ապահովել մեր 160 հազար հայրենակիցների համար, մինչև իրենք կզբաղվեն մեր հավաքական վերադարձով։ Եթե դրական լինի պատասխանը, շատ լավ, եթե ոչ, ուրեմն դրանից բխող քայլեր են լինելու»,- նշեց Հակոբյանը՝ ընդգծելով՝ մեր կռիվը փորի կռիվ չէ, փորի կռիվն իրենցն է եղել․․․ Մեր կռիվն Արցախ վերադառնալու մասին է։
|

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
