«Արցախցուն քաղաքական մսացու դարձնում եք հենց դուք»․ Գեղամ Ստեփանյանը՝ ՀՀ կառավարությանը
![]() 579 Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 19:12 ՀՀ կառավարությունից հրավիրել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ այսօր հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկելու նրանց պահանջները: Արցախիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ հանրայնորեն վերահաստատելու իրենց պահանջները։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերից հետո ՀՀ կառավարությունը վարում է Արցախի թեման փակելու քաղաքականություն։ «Մեր իրավունքները ոչ միայն սոցիալական իրավունքներ են, այլ նաև վերադարձի, գերիների տունդարձի, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության»,- նշեց Ստեփանյանը։ «Մեկը կա կառավարությունում, ասաց՝ ԼՂ ժողովրդին օգտագործում են՝ որպես քաղաքական մսացու։ Արցախցուն քաղաքական մսացու դարձնում եք հենց դուք, որ մեր ամեն իրավունքի համար պայքարը պիտակավորում ենք, կանխակալ վերաբերմունքով հրաժարվում եք միջազգայնորեն ստանձնած պարտավորություններից»,- ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը։ |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
