Կադրային ջարդ` Սպիտակ տանը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) մի քանի տնօրեններ պաշտոնանկ են արվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ պաշտոնանկությունները եղել են չորեքշաբթի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ծայրահեղ աջ ակտիվիստ Լորա Լումերի հանդիպման անմիջական արդյունքը։ Նա երկրի ղեկավարին խնդրել է պաշտոնանկ անել ԱԱԽ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ պնդելով, որ նրանք լոյալ չեն ԱՄՆ-ի առաջնորդին։ Լումերը նաև առաջարկել է Թրամփին աշխատանքից հեռացնել նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր օգնական Ալեքս Վոնգին։
Իրավիճակին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ, հավանաբար, 10 մարդ կրճատվել է:
Լումերը հրաժարվել է տրամադրել Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման մանրամասները, որին մասնակցել են նաև Վալցը, փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը:

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
9617:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
7516:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
12516:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
11215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
6115:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6715:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7515:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
8115:00