Զելենսկին թվել է Ուկրաինայի «կարմիր գծերը»՝ ՌԴ-ի հետ բանակցություններում

Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատումը կարմիր գիծ է խաղաղ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Украинская правда-ն։
«Մեզ համար առաջնահերթությունը մեր հզոր բանակն է՝ ամենամեծ բանակը Եվրոպայում, սրանք կարմիր գծեր են՝ բանակի թվաքանակի ոչ մի կրճատում»,- ասել է նա։
Զելենսկին նաև նշել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Կիևն ակնկալում է ընդլայնել Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմը և արդիականացնել բանակը։
Ուկրաինայի մյուս «կարմիր գիծը», Զելենսկու խոսքով, ժամանակավոր օկուպացված տարածքները որպես ռուսական չճանաչելն է։
«Ռուսաստանի կողմից օկուպացված որևէ տարածք չճանաչել որպես ռուսական, դրանք ուկրաինական տարածքներ են, ամեն դեպքում, սա մեզ համար կարևոր «կարմիր գծերից» է»,- նշել է նախագահը։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55