«Կարծում եմ` Իրանը պատրաստ է ուղիղ բանակցությունների»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է համաձայնել ուղիղ բանակցություններին՝ չնայած երկու երկրների միջև գոյություն ունեցող լարվածությանը և սպառնալիքներին: Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը լավատեսորեն էր տրամադրված Թեհրանի հետ ուղղակի դիվանագիտական կապեր ունենալու հեռանկարի հարցում:
«Կարծում եմ, ավելի լավ է, որ մենք ուղիղ բանակցություններ ունենանք»,- ասել է Թրամփը:
«Դա ավելի արդյունավետ է, շատ ավելի լավ ենք հասկանում մյուս կողմին՝ քան միջնորդների միջոցով: Չնայած նրանք (Իրանը) կողմ են միջնորդներին, ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Անցյալ ամիս Թրամփը նամակ էր հղել Իրանի ղեկավարությանը՝ կոչ անելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի վերաբերյալ: ԱՄՆ նախագահը նաև պարբերաբար Իրանին սպառնում է ռազմական հարվածներով:
Թեհրանը մերժել էր Վաշինգթոնի հետ ուղիղ բանակցությունների հեռանկարը՝ հայտարարելով, որ բաց է անուղղակի բանակցությունների համար:

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36