«Գերիների ազատ արձակումը պետք է տեղի ունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը»․ Գենսեր

CNA-ն (Catholic News Agency) ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին: Հողվածի հեղինակ՝ պարբերականի Վաշինգթոնի թղթակից Մադլեն Էլհաբալը թեմայի հետ կապված զրուցել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հետ:
«Միջազգային հեղինակավոր իրավապաշտպանը կոչ է անում Թրամփի վարչակազմին կատարել իր նախընտրական խոստումը և հայ քրիստոնյաների անունից միջամտել, քանի որ վերջերս բանակցությունների թեմա դարձած խաղաղության համաձայնագրում շրջանցվում է ռազմագերիների հարցը: Մեր պահանջը վարչակազմին սկզբից ևեթ շատ հստակ էր՝ հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումը պետք է լինի խաղաղության պայմանագրի առաջխաղացման նախապայման. դա եղել է վարչակազմի դիրքորոշումը»,- CNA-ին հայտնել է միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը:
Գենսերը նշել է, որ Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղի այլ առաջնորդների հալածանքը պայմանավորված է նաև նրանց քրիստոնյա լինելու հանգամանքով:
Գենսերը հիշեցրել է, որ Վարդանյանի դատավարությունն անցկացում է ռազմական տրիբունալում, չնայած նա երբեք զինվորական չի եղել: Բանտարկվելուց հետո նա երկու անգամ հացադուլ է հայտարարել, վերջին հացադուլը տևել է 23 օր:
Հայ քրիստոնյա գերիների ազատությունը պետք է տեղի ունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ընդգծել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ «գերիների ազատ արձակումը նոր վարչակազմի համար առաջնահերթ խնդիր է»:

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36