«Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների բացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը»․ Ֆոն դեր Լայեն

Եվրոհանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ այս միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։
«Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը կամրապնդի կապերը ձեր երկրների (Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների) և Եվրոպայի միջև»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա նաև ընդգծել է միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը՝ «Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»:
ԵՀ նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ 30 տարի անց Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը։
«Սա ավելի քան երբևէ կմերձեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան»,- նշել է նա։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36