«Երևանը Բաքվին փոխանցել է ականապատ դաշտերի ոչ ճշգրիտ քարտեզներ»․ Հաջիզադե

592
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 13:32
Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Չնայած միջազգային ճնշումներից հետո Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, սակայն դրանք ընդգրկել են ականապատ տարածքների միայն մի փոքր մասը՝ 25 տոկոս ճշգրտությամբ: Ականների վերջին պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400 հազար ականների առկայություն, սակայն դրանց իրական թիվը մոտ 1,5 միլիոն է։
«Չափազանց կարևոր է, որ Հայաստանը տրամադրի ականապատ բոլոր տարածքների ճշգրիտ քարտեզները»,- ասել է Հաջիզադեն։

«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
4610:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
5709:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
6009:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
11001:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
12000:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
10800:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
11900:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
80Երեկ, 23:42