Երկու շոկ՝ մեկ շաբաթում. «Հրապարակ»
![]() 274 Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ շոկն ապրեցին երեկ՝ նախ Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքներից, ապա՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից, որ «առանց որև պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության» քվեներ է տալիս Վարդան Ղուկասյանին։ ՔՊ-ն, որ լռելու հրահանգ ուներ ընտրություններից հետո, երեկ րոպեական մարտական պատրաստության բերվեց, և մեկը մյուսին հերթ չտալով՝ մի կենտրոնից բաժանված տեքստերով սկսեցին խոսել «քաղաքական առևտրականների», «ձայն գողացողների» մասին: Ընտրված համայնքապետերին բերդ գցող, ընդդիմադիր ցուցակներից մարդ «գողացող» ՔՊ-ականները տվայտվում էին՝ ինչպես կարելի է ընտրողի ձայնը ստանալ ու տալ ուրիշին: Մինչդեռ, անգամ Երևանի ընտրություններից հետո, ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը՝ Դոգի «բուքսիրով» քաղաքի կառավարումը ստանձնեցին, ավելի վատ որոշման գնալով և հանցավոր խմբավորմանն օգտագործելով: Գյումրու ընտրություններից հետո էլ է ՔՊ-ն պատրաստ եղել ցանկացած տիպի առևտրի, միայն թե Գյումրին չտա ընդդիմությանը։ Մեր լրագրողը նկատել է, որ քվեարկությունից հետո, ձայների հաշվարկի ժամանակ ՔՊ-ականները Սարիկ Մինասյանի շտաբում պատից կախված մեծ մոնիթորով հատուկ առանձնացրել ու հետևել են ոչ միայն ՔՊ-ի ձայներին, այլև՝ «Եվրադաշինքի», և երկու ուժերն էլ առանձնացրել կանաչ գույնով։ Հույս են փայփայել, որ գոնե արևմտամետների խմբակը մի 7 տոկոս կհավաքի, և կկարողանան ստանձնել Գյումրու կառավարումը»։ |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
