«Զելենսկին խափանեց օգտակար հանածոների պարզ գործարքը». Բեսենտ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ էր ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Միացյալ Նահանգների հետ, բայց «նա խափանեց աշխարհի ամենապարզ գործարքը»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։
«Մենք պատրաստվում էինք համաձայնագիր ստորագրել ուկրաինացիների հետ, և դա մի քանի բան կտար. նախ՝ դա կխորացներ ԱՄՆ-Ուկրաինա գործընկերությունը: Երկրորդ՝ ազդանշան կլիներ Ռուսաստանի ղեկավարության համար, որ ԱՄՆ-ն Ուկրաինային մենակ չի թողնում: Եվ, ամենակարևորը՝ դա ամերիկացի ժողովրդին ցույց կտար, որ մենք տնտեսապես մոտիվացված ենք, և որ մենք պարզապես հսկայական դրամաշնորհներ չենք տալիս, ինչպես ԱՄՆ ՄԶԳ-ի դեպքում էր», - ասել է Բեսենտը:
«Նա հասավ Օվալաձև գրասենյակ և խափանեց այն, ինչը պետք է լիներ աշխարհի ամենահեշտ գործարքը», - եզրափակել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:
Զելենսկու Սպիտակ տուն այցից և Թրամփի հետ վիճաբանությունից հետո կողմերն ընդհատեցին բանակցությունները։
Մարտին ԱՄՆ-ն Ուկրաինային փոխանցել էր համաձայնագրի նոր տարբերակը։ «European Pravda»-ն, հղում անելով փաստաթղթին, գրել է, որ այն նման է առաջին տարբերակին, որը Զելենսկին մերժել էր։ Համաձայնագիրը վերաբերում էր Վաշինգթոնի կողմից տրամադրվող ռազմական օգնության փոխհատուցմանը։ Ուկրաինայի նախագահը դեմ էր արտահայտվել այդ գաղափարին։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36