Մակրոնն ու Սթարմերը քննարկել են ԱՄՆ մաքսատուրքերի և Ուկրաինայի վերաբերյալ հարցեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է Վաշինգթոնի նոր մաքսատուրքերին հակազդելու միջոցների, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր։
«ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսությանը հասցված հարվածի ֆոնին մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ համակարգելու մեր դիրքորոշումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում», - գրել է Մակրոնը X-ի իր էջում՝ Բրիտանիայի վարչապետի հետ զրույցից հետո։ «Առևտրային պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից»,-նշել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Ուկրաինային աջակցելու հարցը։
«Մենք շարունակում ենք մտածել ուկրաինացիներին երկարաժամկետ օգնություն տրամադրելու մասին, առաջին հերթին մենք մտադիր ենք օգնություն ցուցաբերել ուկրաինական բանակին, որը կմնա պաշտպանության առաջին գծում»։
Բացի դրանից՝ Ֆրանսիայի նախագահի խոսքով, քննարկվել է «շփման գծից հեռու գտնվող զսպող զորակազմի հնարավոր ձևավորման հարցը»։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36