Մուսուլման գիտնականների միջազգային միությունը ֆեթվա է ընդունել ընդդեմ Իսրայելի

Մուսուլման գիտնականների միջազգային միությունը ֆեթվա է հրապարակել՝ կոչ անելով «զինված ջիհադ» սկսել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանության։ Դուբլինում գործող կազմակերպության կողմից հրապարակված փաստաթուղթը պարունակում է մի շարք խիստ պահանջներ՝ ուղղված աշխարհի մուսուլմանական երկրներին և համայնքներին: Ֆեթվան ընդգծում է, որ Իսրայելի դեմ զինված ջիհադը իսլամական աշխարհի յուրաքանչյուր ընդունակ մուսուլմանի պարտականությունն է՝ իր հնարավորություններին ու կարողություներին համապատասխան։
Ֆեթվայի հիմնական դրույթներից է «Իսլամական ռազմական դաշինք» ստեղծելու կոչը՝ մուսուլմանական ումման պաշտպանելու և ագրեսորներին զսպելու համար, որը հայտարարված է՝ որպես կրոնական պարտականություն, որը պահանջում է անհապաղ իրականացում: Փաստաթուղթը նաև պնդում է «Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի» ամբողջական շրջափակումը ցամաքով, ծովով և օդով, ներառյալ իսլամական երկրների ջրային ուղիների, նեղուցների և օդային տարածքների վերահսկողությունը:
Ֆեթվան պարտավորեցնում է բոլոր իսլամական երկրներին ռազմական օգնություն ցուցաբերել պաղեստինյան դիմադրությանը՝ նրան աջակցելով ռազմական, ֆինանսական, քաղաքական և իրավական միջոցներով։ Բացի այդ, այն արգելում է Իսրայելին նավթի, գազի և ցանկացած այլ ռեսուրսների մատակարարումը, որը կարող է նպաստել ագրեսիայի շարունակմանը։ Իսրայելի հետ բոլոր ձևերով հարաբերությունների կարգավորումն անընդունելի է ճանաչվել, իսկ մի շարք արաբական երկրների կողմից «օկուպացիոն ռեժիմի» հետ կնքված խաղաղության համաձայնագրերը ենթակա են վերանայման։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Գազայի բնակիչների ֆինանսական աջակցությանը, որը կոչվում է պարտադիր «ֆինանսական ջիհադ»։ Ֆեթվան պահանջում է անհապաղ բացել սահմանային անցակետերը՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Ամերիկայի մուսուլմանական համայնքները կոչ են անում Դոնալդ Թրամփի վարչակազմին կատարել նախընտրական խոստումները՝ դադարեցնելու ագրեսիան և նպաստելու խաղաղությանը:

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
4407:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
8803:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
106Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
153Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
286Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
269Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
173Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
91Երեկ, 22:12