Թուրքիայի ընդդիմությունն ընտրել է իր ղեկավարին

Օզգուր Օզելը վերընտրվել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել է 1321 պատվիրակներից 1171-ը։
Վերընտրվելուց հետո իր ելույթում քաղաքական գործիչը, մասնավորապես, ասել է, որ «Թուրքիան ղեկավարում է խունտան», որը «վախենում է ընտրություններից և փողոցներից»։
Օզելը դարձել էր քեմալականների առաջնորդը՝ 2023 թվականի նոյեմբերի 5-ին ստանձնելով Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP): Դա տեղի է ունեցել կուսակցության ներքին համագումարից հետո, որտեղ նա հաղթել է կուսակցության նախորդ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով պաշտոնավարում էր 2010 թվականից։
Օզելը, ով 49-ամյա դեղագործ է և 2011 թվականից Մանիսայի նահանգային օրենսդիր է, իրեն դրսևորել է՝ որպես եռանդուն քաղաքական գործիչ, որի նպատակն էր՝ նորացնել կուսակցությունը և ամրապնդել նրա դիրքերը 2024 թվականին կայանալիք մունիցիպալ ընտրություններից առաջ:
Օզելը դարձավ ընդդիմության մոբիլիզացման հիմնական դեմքը 2025 թվականի մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո:

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին
5418:30
«Ինչու հայության մի հատվածն Արցախյան առաջին պատերազմը չի համարում հայության հաղթանակ»․ Արգիշտի Կիվիրյան
6017:30
Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանը և նրա երեխաներից երկուսը տուժող են ճանաչվել
7316:12
«Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
10315:42
Արդյո՞ք պաշտոնանկության պատճառն ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն է եղել
10314:54
«Այդպես էլ չենք դառնում հավաքական ամբողջություն»․ Մարգարիտ Եսայան
8414:42
«Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ»․ Եսայի ավագ քահանա Արթենյան
7714:00
Եմենի բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաբ էլ-Մանդեբի շրջանում հուսիների դիրքերը
21213:36