«Ուկրաինան գերի է վերցրել Ռուսաստանի համար կռվող` Չինաստանի երկու քաղաքացու». Զելենսկի
![]() 744 Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 18:55 Ուկրաինացի զինվորականները Դոնեցկի մարզում գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացու, որոնք կռվելիս են ռուսական բանակի կողմից։ Այս մասին ապրիլի 8-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ՊԲ-ն արդեն տեղեկություն ունի, որ ռուսական զորքերի շարքերում կարող են զգալիորեն ավելի շատ լինել նման գրոհայիններ. ստուգումն ու տեղեկատվության հավաքագրումը ներկայում շարունակվում են, և հետախուզական ծառայություններն աշխատում են այդ ուղղությամբ: «Չինաստանը դարձել է երրորդ երկիրը Իրանից և ԿԺԴՀ-ից հետո, որի զինուժը աջակցում է Ռուսաստանի Դաշնությանը, բայց մի սկզբունքային տարբերությամբ՝ չինացիներն արդեն իսկ ուղիղ կռվում են Ուկրաինայի տարածքում»,- ասել է Զելենսկին։ Նա հանձնարարել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարությանն անհապաղ կապ հաստատել չինացի գործընկերների հետ և պահանջել պաշտոնական բացատրություններ։ Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան չի կարող պատերազմել միանգամից մի քանի երկրների հետ և ակնկալում է, որ ԱՄՆ-ն այժմ իրավիճակը կքննարկի առաջին հերթին Կիևի, այլ ոչ թե Մոսկվայի հետ։ |

«Ասում եք՝ կառուցել ենք. ձեր իշխանության օրոք 200-ից ավել մանկապարտեզ ու 200-ից ավել դպրոց տվել եք թուրքերին»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
9113:12
«Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում»․ Բաղայի
14212:55
«Զգո՞ւմ եք այս օրենքի որևէ ազդեցություն Երևանի փողոցներում»․ Հակոբ Բադալյան
11611:48
«ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանի՝ ինչո՞ւ է լռում». բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
11811:42
ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 անշարժ գույք
16710:18
«Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
15309:42
Երեք հազար դրամի համար վարույթ են սկսել իրանցու նկատմամբ․ «Հրապարակ»
11509:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9808:30
