«Ստեփանավանում ՃՈ պետը զանգել, պարեկներին ասել է` էտ ավտոն շատ ա քաղաքում ֆռֆռում, կանգնեցրեք, ակտ գրեք». Դավիթ Ջիլավյան

«Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր. վարորդի ընկեր» ֆեյսբուքյան խմբի անդամ Դավիթ Ջիլավյանն ահազանգում է. «Եկել եմ մի հատ աբսուրդ պատմեմ։ Իսկական բեսպրիդել:
Երեկ Ստեփանավանում բարեկամիս, ում վարորդականը ռուսական է, կանգնեցնում են պարեկները: Թե բա.
-Նոր պետերը ասացին, որ էս ավտոն կանգնեցնենք, կես ժամ առաջ տեսել են, որ ռեմեն գցած չես եղել:
-Ախպեր, ի՞նչ եք խոսում, հիմա գցած եմ:
-Բա չէ, հիմա կարողա գցած ես, կես ժամ առաջ տեսել են, որ գցած չես եղել: Գրում ենք, եթե համաձայն չես, վարորդականդ չենք տալիս, մինչև չմուծես։
Զանգել է ինձ, ասում եմ՝ էտ ի՞նչ են խոսում, ո՞նց կարա կես ժամ առաջ մեկի ասածի հիմքով ակտ գրեն:
Վերջը գրում են, մուծում ենք, որ վարորդականը տան, հիմա պիտի դատարան տանք։
Հետո ուրիշ մարդ գնում, տեսնում է պարեկներին, ասում է 1 ժամ ա՝ Հայաստան է եկել, էտ երեխուն խի՞ եք նենց անում, որ ընդհանրապես չուզի գալ Հայաստան։ Ասում են. «Ախպեր ջան, դե պետը զանգել ա, ասել ա՝ էտ ավտոն շատ ա քաղաքում ֆռֆռում, կանգնացրեք, ակտ գրեք»։
Դե արի ու դիմացի»:

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
20329.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
31229.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
62125.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
72023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
74422.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
79321.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
99117.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
112314.09.2026, 16:00