«Մասկն ինձ պետք չէ, պարզապես նա ինձ դուր է գալիս»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ինքը կախված չէ միլիարդատեր Իլոն Մասկից, ով նոյեմբերին իր ընտրարշավի համար ամենաշատ գումարն էր նվիրաբերել:
Այնուամենայնիվ, «Իլոնը ֆանտաստիկ աշխատանք է կատարել», նշել է նախագահը։
«Նա ինձ պետք չէ որևէ բանի համար, բացի նրանից, որ նա ինձ պարզապես դուր է գալիս», ասել է Թրամփն այն բանից հետո, երբ Մասկը հերքել էր լուրերը, թե նա առաջիկա ամիսներին կլքի իր պաշտոնը ԱՄՆ կառավարության կազմում։
ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ ինքը, օրինակ, Tesla մեքենայի «կարիքը չուներ», սակայն անցած ամիս մեկը գնել է՝ իր աջակցությունն արտահայտելու 53-ամյա Մասկին։
Թրամփի խոքսքով՝ ինքը «շատ գումար է վճարել» այդ մեքենայի համար, բայց այն հիմնականում վարում են Սպիտակ տան աշխատակիցները։
Նախագահը նաև նշել է, որ Մասկին «ոչ արժանավայել վերաբերմունք» է ցուցաբերվել՝ անդրադառնալով նրա դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին և Tesla-ի սրահների վրա կատարված հարձակումներին։
Tesla-ի հիմնադիրը ներկայումս աշխատում է Սպիտակ տանը որպես «կառավարության հատուկ աշխատակից», որի լիազորություններն ուժի մեջ են 130 օր: Այս ժամկետը կլրանա մայիսի վերջին։
Թրամփն ապրիլի 1-ին նշել էր, որ Մասկը կարող է վերադառնալ իր ընկերությունները ղեկավարելու գործին, և որ «նա ցանկանում է դա»:

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36