Արդարադատության նախարարությունը՝ Սրբուհի Գալյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին

ՀՀ Արդարադատության նախարարությունից հայտնում են․ «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։
Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց ռեգիստրը, որն ապահովում է շահառուների վերաբերյալ տեղեկությունների հեշտ հասանելիությունը՝ խթանելով տեղեկացված քննարկումների անցկացումը և հանրային մասնակցությունը։ Օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը տարածվել է բոլոր այն իրավաբանական անձանց վրա, որոնց գրանցումն իրականացվում է փուլային եղանակով»։
Հիշեցնեք՝ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել էր․ «Ապրիլի 9-ին ՀՀ արդարադատության նախարարը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի (Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական) հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին՝ ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով՝ 17:30-ին)»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
215Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
31930.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
49028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
50828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
51427.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
46127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
39227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
40027.10.2026, 10:12