««ԳՈՅ»-ը պահպանեց իր ինքնությունը»․ Սարգիս Արզումանյան

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««ԳՈՅ» թատրոնը պահպանեց իր ինքնությունը․ դատարանը հետ է վերադարձրել իրավահաջորդ ճանաչելու փորձը։
Վերաքննիչ վարչական դատարանը հետ է վերադարձրել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը, իսկ նույն որոշմամբ սահմանել է, որ կարճման մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Սա նշանակում է՝ Գոյ թատրոնի իրավաբանական ինքնությունը չի վիճարկվում, և սա հստակ հիմք է տալիս խոսելու շատ ավելի խորքային հարցերի մասին։
Սունդուկյան թատրոնը փորձեց ճանաչվել ԳՈՅ-ի իրավահաջորդը՝ այսինքն՝ մեզ փոխարինել։ Բայց դատարանն ասաց՝ ՈՉ։
Սա հստակ ասված «ՈՉ» է պետական այն մեխանիզմներին, որոնք փորձում են մշակույթը դարձնել փոխարինելի, վերացվող, առանց հիշողության։
Սա դատարանի ուղիղ արձագանքն է այն մտայնությանը, թե՝
«մենք ենք ստեղծել, մենք էլ փակել ենք»։
Սա հաղթանակ է ոչ միայն «ԳՈՅ» թատրոնի, այլ նաև ողջ մշակութային համայնքի համար։
Ոչ մի կառուցվածք, ոչ մի շենք, ոչ մի բյուջե չի կարող լինել ստեղծված, ապրած, պայքարած արվեստի իրավահաջորդը։
ԳՈՅ-ը ո՛չ փոխանցվում է, ո՛չ էլ ժառանգվում։ ԳՈՅ-ը կա, որովհետև ՄԵՆՔ ենք։
Սա ոչ միայն իրավական հաղթանակ է։
Սա փաստարկ է մեր գոյության, մեր անցած ճանապարհի, մեր մաքառումների ու մերժումների մեջ ապրած արժանապատվության համար։
Սա որոշում է, որ ասում է՝ «Ձեր ստեղծածը ուրիշ ոչ ոք չի կարող իրեն վերագրել։ Ոչ հիմա։ Ոչ երբեք»։
Այս որոշումը փաստում է՝ ԳՈՅ թատրոնը իրավաբանական անձ է, ոչ թե բեմ, շենք կամ հաստիքների քանակ։ Նրա ստեղծագործական ու մշակութային ուղին չի կարող վերագրվել որևէ այլ կազմակերպության կամ պետական կառուցվածքի։ Սա նախադեպային որոշում է, որովհետև այն պաշտպանում է՝ ստեղծագործական ինքնությունը,
մշակութային ժառանգության անխզելի շարունակականությունը, քաղաքացիական համառ պայքարի արժեքը։
Այո՛։ Սա ընդամենը մի միջնորդության վերադարձ է։
Բայց սա մի մեծ «ՈՉ» է այն պետական համակարգին, որն ուզում է մշակույթը տեսնել որպես լծակ՝ վերահսկման, լռեցման կամ հաշվեհարդարի։
Մենք՝ ոչ միայն «ԳՈՅ» թատրոնի անունն ենք պաշտպանում, այլև պաշտպանում ենք գաղափարը, որ ոչ մի թատրոն չպետք է դառնա «փակվող» կամ «փոխարինվող» ոմանց կամայական կամքի։
Պայքարը, սակայն, ավարտված չէ։ Դեռևս առջևում է գործի բովանդակային քննությունը։ Բայց այս վճիռը հստակ հիմք է տալիս ասելու՝ ԳՈՅ թատրոնը կա։ Եղել է։ Ու լինելու է։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք շարունակաբար կանգնած են այս պայքարի կողքին։ Մնում է ասել՝ Մենք շարունակելու ենք»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
4621:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
197Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
82415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60510.09.2026, 16:12