«Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատությունում թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում»․ Մայր Աթոռ
![]() 743 Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 17:24 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։ Այս ամենը տեղի է ունենում, երբ տակավին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանված ողջ հայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին։ Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում։ Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր։ Աղբյուրը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ |

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրահանգել է դիվանագետներին լքել Սաուդյան Արաբիան
305Երեկ, 20:05
«Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու գովազդները կեղծ են»․ ՔԿ
239Երեկ, 16:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյեդ Մոջթաբա Խամենեիին
200Երեկ, 16:00
Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 63 քաղաքացի
264Երեկ, 15:36
«Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում»․ ՇՄՆ
267Երեկ, 13:54
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
145Երեկ, 13:48
ԱՄԷ-ում մնացած ՀՀ 95 քաղաքացուց 54-ն ավտոբուսով տեղափոխվել է Օման
37708.03.2026, 17:24
Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ
61007.03.2026, 15:12
