«Ուիթքոֆի և Արաղչիի անմիջական շփումն առաջընթաց քայլ էր»․ Սպիտակ տուն

Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի անմիջական շփումն առաջընթաց քայլ էր՝ ուղղված փոխշահավետ արդյունքի: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Հատուկ բանագնաց Ուիթքոֆն Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ հրահանգներ է ստացել Թրամփից՝ հնարավորության դեպքում լուծել երկու երկրների միջև առկա տարաձայնությունները՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով:
Այս հարցերը շատ բարդ են, և Ուիթքոֆի այսօրվա անմիջական շփումը փոխշահավետ արդյունքի հասնելու համար առաջընթաց քայլ էր»,- ասվում է փաստաթղթում։
Ավելի վաղ Ուիթքոֆն ու Արաղչին անուղղակի բանակցություններ են վարել Օմանի մայրաքաղաք Մասկատում։
Բանակցություններից հետո, Իրանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, Իրանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը մի քանի րոպե երկխոսություն են ունեցել՝ Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։

«Մի՛ մոլորեցրեք ժողովրդին գոյություն չունեցող «սառեցման» մասին հայտարարություններով»․ Շահեն Հարությունյան
1300:18
«Երևանի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում»․ Գևորգ Ստեփանյան
1900:12
«Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով»․ Իրինա Յոլյան (տեսանյութ)
50Երեկ, 23:48
«Ինչո՞ւ գեթ մի անգամ չէր ասում, թե ա՛յ թագավոր ախպեր, էս ի՞նչ հակապետական տեքստ եք ընդունել»․ Արգիշտի Կիվիրյան
53Երեկ, 23:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բահրեյնի Թագավորություն (տեսանյութ)
56Երեկ, 23:06
«Նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները»․ ՆԳՆ
65Երեկ, 22:54
«Կասեցվել է «Նոր Զովք»-ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
59Երեկ, 22:36
«Սենց լավ չի, անձնագրեր ստանալու մի կետ էլ շաուրմայանոցում բացեք»․ Մեսրոպ Առաքելյան
68Երեկ, 22:24