Մյանմայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

819
Կիրակի, 13 ապրիլի, 2025 թ., 14:19
Մյանմայում կրկին երկրաշարժ է գրանցվել, այս անգամ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Մանդալայ քաղաքից 84 կմ հարավ: Այնտեղ ապրում է 1,2 միլիոն մարդ։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 35 կմ խորության վրա։
Հիշեցնենք՝ մարտի 28-ին Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, ցնցումները զգացվել են Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում։ Արդյունքում զոհվել է առնվազն 3600 մարդ, ավելի քան 5000-ը՝ վիրավորվել, 160-ը անհետ կորել է։ Ավելի քան 3 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
11014:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19513:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
22412:19
Պայթյուն՝ գազալցակայանում
13511:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27411:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
23511:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
12510:36
Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
13409:18