Դոմինիկյան Հանրապետությունում ակումբի առաստաղի փլուզման զոհերի թիվը հասել է 226-ի

Դոմինիկյան Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ Սանտո Դոմինգոյի հանրահայտ ակումբի առաստաղի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի:
Jet Set գիշերային ակումբի առաստաղը փլուզվել էր ապրիլի 8-ին՝ երգչուհի Ռուբբի Պերեսի համերգի ժամանակ։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ տարածքը, որը կառուցվել է 1973 թվականին և սկզբում օգտագործվել է՝ որպես կինոդահլիճ (այն ժամանակ կոչվում էր El Portal), լեփ-լեցուն է եղել, այցելուների թիվը հստակ չէ՝ 500-1000: Պարերի ժամանակ, որոնք ռեզոնանս են ստեղծել (երկրաշարժի էֆեկտ), առաստաղը փլուզվել է: Շատ այցելուներ ապակողմնորոշվել են և չեն կարողացել արագ դուրս գալ, քանի որ դահլիճը մխրճվել է խավարի մեջ։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհվածների թվում կան բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ։
Մահացածների թվում էին ինքը՝ երգչուհի Ռուբբի Պերեսը և նրա խմբի սաքսոֆոնահարը, Մոնտե Քրիստի նահանգի նահանգապետ Նելսի Քրուզը, ով նույնիսկ հասցրել է զանգահարել Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերին և հայտնել, որ ինքը մնացել է փլատակների տակ (նա ավելի ուշ մահացել է հիվանդանոցում), երկրի ամենահեղինակավոր բանկերից մեկի սեփականատերը, նրա կինը, քույրը, քրոջ ամուսինը՝ Qik Banco Digital Dominicano-ի ծրագրի ղեկավարը և հանրային աշխատանքների նախարար Էդուարդո Գուարիոնեքսի որդին: Զոհերի թվում են նաև դիզայներ Մարտին Փոլանկոն, բեյսբոլի աստղեր Օկտավիո Դոտելը և Թոնի Բլանկոն, խորհրդարանի անդամ Բրեյ Վարգասը և տեղական էլիտայի այլ ներկայացուցիչներ:
Ջեթ Սեթը վերակառուցվել է 2010-2015 թվականներին՝ ոչ պիտանի նյութերով։

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
109Երեկ, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
170Երեկ, 11:24
Շվեյցարիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
62311.09.2026, 14:07
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
34110.09.2026, 20:30
Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի Մոխա նավահանգստային քաղաքը
87710.09.2026, 17:31
Երևանում՝ Կիևյան կամրջի տակ, Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվել
32310.09.2026, 15:36
AliExpress-ից գնված զգեստի պատճառով ռուս աղջկա հարսանիքը չի կայացել
57110.09.2026, 15:31
Ավտովթար՝ Հանքավանում․ վարորդը տեղում մահացել է
21910.09.2026, 11:30