Դատարանը մերժել է Էքրեմ Իմամօղլուի փաստաբանների բողոքը

Դատարանը մերժել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբանների բողոքը, որոնք պահանջում էին նրան ազատել կալանքից։ Այս մասին հայտնել է AHaber հեռուստաալիքը։
Ստամբուլի պաշտոնանկ արված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբանները ապրիլի 7-ին բողոք են ներկայացրել նրա ձերբակալության դեմ՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել անօրինական հետաքննություն և պահանջելով ազատ արձակել իրենց պաշտպանյալին։
«Դատարանը գնահատել է փաստաբանների բողոքը, որոնք պահանջում էին ազատ արձակել Իմամօղլուին և İBB Medya-ի տնօրեն Մուրադ Օնգունին և մերժել այն»,- հայտնում է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարել էր, որ ավելի քան 10 միլիոն ստորագրություն է հավաքել իր կողմնակիցներից՝ արտահերթ նախագահական ընտրությունների և ձերբակալված Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման պահանջով։
Հիշեցնենք, որ Իմամօղլուն մարտի 19-ին բերման էր ենթարկվել կոռուպցիայի կասկածանքով և ոստիկանության ուղեկցությամբ դատարան ներկայացվել։ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը զանգվածային բողոքի ցույցերի առիթ է դարձել Թուրքիայում։ Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետարանը ղեկավարում է 2019 թվականից և այդ պաշտոնում վերընտրվել է 2024 թվականին։

Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
7409:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
8309:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
8008:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
8108:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
10502:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
22000:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
11300:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
31700:01