«Իրանը մեր քթից բռնած ման է տալիս». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Իրանը ձգձգում է միջուկային զենքի մասին նոր համաձայնագրի կնքումը և սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել:
Այս մասին նա լրագրողներին ասել է ապրիլի 14-ին Սպիտակ տանը, գրում է CNN-ը։
Թրամփն ասել է, թե Իրանը «մեր քթից բռնած ման է տալիս», քանի որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հաջորդ բանակցությունները նախատեսված են շաբաթ օրը, իսկ դա «շատ ուշ է»:
ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ Իրանը «պետք է ազատվի միջուկային զենքի գաղափարից»: Ըստ նրա, Իրանը «բավականաչափ մոտ է» միջուկային զենք ունենալուն, և բանակցությունները պետք է արագ ընթանան: «Եվ եթե մենք պետք է շատ կոշտ բան անենք, մենք դա կանենք»,- խոստացել է Թրամփը։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի պատասխան տարբերակները ներառում են ռազմական հարված Թեհրանի միջուկային օբյեկտներին, Թրամփը պատասխանել է. «Իհարկե, այո»:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապրիլի 12-ին Օմանում կայացած առաջին հանդիպումը ղեկավարել են Թրամփի՝ Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Երկու կողմերն էլ Օմանի մայրաքաղաքում կայացած առաջին հանդիպումը կառուցողական են որակել։ Անուղղակի բանակցությունները նախատեսվում է շարունակել այս շաբաթվա վերջին Իտալիայում։
Թրամփը նախկինում ասել էր, որ Իրանը կենթարկվի աննախադեպ ռմբակոծության, եթե համաձայնության չգա Միացյալ Նահանգների հետ:

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
9617:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
7516:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
12516:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
11215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
6115:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6715:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7515:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
8115:00