«ԱՄՆ-ն առաջ է շարժվում ՌԴ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններում»․ Ուիթքոֆ

ԱՄՆ-ն ակտիվորեն բանակցում է Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելու համար։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ ի պատասխան հարցին, թե վստա՞հ է արդյոք, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում պայմանավորվածություն ձեռք կբերվի։
«Այո, վստահ եմ»,- պատասխանել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։
Ուիթքոֆը հավելել է, որ արդեն երեք անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ վերջին անգամ բանակցությունները տևել են մոտ հինգ ժամ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահի երկու խորհրդականները՝ ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Ուիթքոֆի խոսքով՝ դա կարևոր հանդիպում էր։
«Խաղաղության համաձայնագիրը վերաբերում է, այսպես կոչված, հինգ տարածքներին, բայց այն հարցերի շատ ավելի լայն շրջանակ է ներառում՝ անվտանգության հարցեր, ՆԱՏՕ-ի 5-րդ հոդված և այլն: Սա բարդ իրավիճակ է՝ արմատավորված երկու երկրների միջև տեղի ունեցող իրական խնդրահարույց իրադարձություններով»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգ էր ժամանել ապրիլի 11-ին։ Նույն օրը նա հանդիպում էր ունեցել Կիրիլ Դմիտրիևի, իսկ ավելի ուշ՝ Պուտինի հետ։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36