ՀԱՄԱՍ-ը մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի առաջարկը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է վեց շաբաթով հրադադարի մասին Իսրայելի առաջարկը՝ իսրայելցի ողջ մնացած պատանդների կեսին ազատ արձակելու և զինաթափվելու դիմաց, հայտնում է BBC-ն։
«Իսրայելն իր առաջարկը շարժմանը փոխանցել է Եգիպտոսի միջոցով՝ ՀԱՄԱՍ-ին կոչ անելով զինաթափվել՝ առանց Իսրայելի կողմից պատերազմը դադարեցնելու կամ Գազայի հատվածից հեռանալու պարտավորության: Այդ պատճառով ՀԱՄԱՍ-ն ուղղակիորեն մերժել է առաջարկը»,- հայտնել է բանակցություններին ծանոթ պաղեստինցի պաշտոնյաներից մեկը:
Նրա խոսքով՝ Իսրայելը ժամանակ է ձգձգում, փորձում է վերադարձնել պատանդներին՝ առանց պատերազմի ավարտի։
ՀԱՄԱՍ-ն այս դիրքորոշումն անընդունելի է համարում, քանի որ, ըստ նրա, ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ներառի պատերազմը դադարեցնելու և Գազայից հեռանալու Իսրայելի պարտավորությունը։
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը երկուշաբթի կարճատև այցից հետո հեռացել էր Կահիրեից:

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36