Թուրքիայում կհեռարձակվի հայկական առաջին սերիալը

Թուրքիայում հեռարձակվող առաջին հայերեն-թուրքերեն հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ շուտով եթեր կհեռարձակվի «4 չարաճճիները» (4 afacan çocuk) սերիալը։ Իսկ դա կլինի Թուրքիայում հեռարձակվող առաջին հայկական սերիալը, գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Սերիալը կհեռարձակվի հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրերով։ Անոնսը կարող եք դիտել այստեղ։
Նշենք, որ «Լույս TV»-ն հիմնադրել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Այն սկսել է եթեր հեռարձակվել 2019թ. հունվարի 6-ին։ Հեռարձակվող հաղորդումների 70 տոկոսն արևմտահայերեն է, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։
Ալիքի հեռարձակումներում սովորաբար տեղ են գտնում լրատվական թողարկումներ, մանկական ծրագրեր և հասարակական-մշակութային կյանքին առնչվող տարատեսակ հաղորդումներ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Luys TV’den bu sezonun en büyük sürprizi!
— Luys TV (@luystv) April 14, 2025
4 ՉԱՐԱՃիՃի Türkiye’nin ilk Ermenice dizisi, Türkçe altyazılı olarak sadece Luys TV’de4 Afacan çocuğun merak dolu hikayesi seni bekliyor...@luysmedia pic.twitter.com/iktpYN8iMi

Լճաշենում օծվել են նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը (տեսանյութ)
79Երեկ, 18:54
«Արցախի դեմ պատերազմը պետք է դիտարկել նաև որպես ինքնության ոչնչացման քաղաքականություն»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
39408.10.2026, 14:00
«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան (ՈՒՂՂՎԱԾ)
44307.10.2026, 22:48
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել
53407.10.2026, 00:00
Թբիլիսիի կենտրոնում հայտնաբերվել են հայերեն արձանագրությամբ պատմական քարեր (լուսանկար)
53306.10.2026, 19:48
«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
48706.10.2026, 01:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
43505.10.2026, 21:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
49504.10.2026, 22:12